Հյուսիսային Կորեայի հայտարարություններն ու գործողությունները նախկինի պես թշնամական ու վտանգավոր են ԱՄՆ-ի համար։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սեպտեմբերի 3-ին միջուկային փորձարկումների մասին հաղորդագրություններից հետո։

Թրամփի խոսքով՝ Հյուսիսային Կորեան անկառավարելի երկիր է, որը դարձել է մեծ սպառնալիք ու բեռ  Չինաստանի համար, որը փորձում է օգնել, բայց ապարդյուն։  «Հարավային Կորեան գիտակցում է, ինչպես եւ ես նրանց ասել եմ, որ հանդարտացման իր քաղաքականությունն արդյունավետ չէ։ Նրանք միայն մեկ բան են հասկանում»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ Այդ մարտագլխիկը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սարքավորման համար։