Հյուսիսային Կորեան պետք է անհապաղ հրաժարվի իր հրթիռա-միջուկային ծրագրից եւ հետեւի ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին։ Այս մասին ասվում է երկուշաբթի G7 երկրների տարածած հաղորդագրությունում։

«Հյուսիսային Կորեան պետք է անհապաղ սկսի հետեւել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ ամբողջությամբ, պատշաճ կարգով ու անդառնալիորեն դադարեցնի իր հրթիռամիջուկային ծրագրերը»,-ասվում է փաստաթղթում, որը տարածել է այս տարի G7-ում նախագահող Իտալիայի կառավարությունը։

Սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը միջմայրցամքային բալիստիկ հրթիռի համար կարող է որպես մարտագլխիկ ծառայել։