Մյանմարի Ռաքհայնի նահանգում ռոհինջա փախստականների թիվը հակամարտության 10 օրում հասել է 90 հազարի, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ՄԱԿ դիտորդներին։
Ռոհինջա փախստականներին, որոնց Մյանմարի իշխանությունները էթնիկ բենգալացիներ են համարում, ընդունում է Բանգլադեշը։ Ականատեսների վկայությամբ որոշ փախստականներ վիրավոր են, այդ թվում՝ հրազենային զենքից։
Օգոստոսի 25-ին «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման գրոհյաինները Մյանմարի արեւմուտքում ոստիկանական մի քանի հենակետերի վրա էին հարձակվել։ Մեկ շաբաթում զոհերի թիվը գերազանցել է 400-ը:
Ռաքհայնի տարածքում մեծամասնություն կազմող բուդդիստների եւ փոքրաքանակ ռոհինջա մուսուլմանների միջեւ ավելի վաղ բազմիցս բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով վերջին տարիներին հազարավոր մարդիկ են զոհվել։




























