Մեկնարկել է ՌԴ եւ Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մուն Ջեինի հանդիպումը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում, փոխանցում է Gazeta-ն:
«Ուրախ եմ այսօր ձեզ հետ անձամբ հանդիպել եւ քննարկել մեզ հուզող խնդիրները՝ կապված հյուսիսկորեական միջուկային, հրթիռային ծրագրի շուրջ հայտնի իրադարձությունների հետ եւ, բնականաբր, խոսել մեր երկկողմանի հարաբերությունների մասին»,- ասել է Պուտինը:
Մուն Ջեինն, իր հերթին, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի սադրանքները լարում են թերակղզու իրավիճակը, եւ եթե չդադարեցվեն, իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի լինել: Սրա հետ կապված նա Պուտինին առաջարկել է կարծիքներ փոխանակել հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին:




























