«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 57 մանկապարտեզ հիմնարկի ղեկավարի պաշտոնում դեռեւս 2011 թվականին նշանակվել է Մարգարիտա Հովհաննիսյանը: Մինչ այդ 2010 թվականին, նա աշխատել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 54 մանկապարտեզ-հիմնարկում, որպես դաստիարակ:
«Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 57 մանկապարտեզ-հիմնարկի ղեկավար նշանակվելու տարում էլ ընդունվել է (Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Նախադպրոցական մանկավարժություն եւ հոգեբանություն» ֆակուլտետը՝ ավարտելով ստացել մանկավարժի եւ հոգեբանի որակավորում: Այսինքն՝ բարձրագույն կրթություն է սկսել ստանալ նույն այն ժամանակահատվածում, երբ պաշտոնի է անցել:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է: Նշանակման ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի աոաջին տեղակալն էր: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի որոշումով է նա նշանակվել մանկապարտեզի տնօրեն: «2006 թվականին ստեղծվել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը, որի մեջ մտնում է Ավանի 7 մանկապարտեզ-հիմնարկ: ՀՈԱԿ-ի տնօրենն է Լուսինե Պողոսյանը»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Հարցին ճի՞շտ է, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Տարոն Մարգարյանի բարեկամուհին է, վարչության պետը պատասխանեց, որ նման տեղեկություն իրեն հայտնի չէ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության համար բացված loveyerevan.am կայքի փոխանցմամբ էլ ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է 2011 թ., իսկ 2007-ից ՀՀԿ-ի շարքերրւմ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























