Չինաստանում ուսուցիչը ծեծել է ավագ դասարանների աշակերտներին՝ դասական պոեզիայի վատ իմացության համար, հայտնում է Daily Mail-ը։

Միջադեպը սեպտեմբերի 1-ին է տեղի ունեցել։ Ուսուցիչը աշակերտներին գրատախտակի մոտ է կանչել ու սկսել է հարվածել նրանց դեմքին, ովքեր չեն կարողացել առանց սխալների գրել հանձնարարված բանաստեղծությունը։ Այս ձեւով պատժվել է 20 աշակերտ։

Աշակերտներից մեկը բջջային հեռախոսով տեսագրել է այդ պատիժն ու հրապարակել համացանցում։ Ուսուցչին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից։