Ալկոթեստերի հայկական արտադրողը («Արիդես» ընկերությունը) ազատ տնտեսական գոտում աշխատանքի նոր թույլտվություն է ստացել (առանց հարկերի)։ Այս մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստում։
Ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ 170 մլն դրամ ներդնելով։ Իսկ առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը 3․5 մլն դոլարի հասցնել (Ռուսաստան եւ ԵՏՄ այլ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արեւելք)։




























