Լոնդոնում բնակվող տրանսգենդեր բլոգերը, որը որպես կին հայտնի է Լիլա Ռոուզ (Lila Rose) անվամբ, 40 հազար դոլարով վաճառքի է հանել իր «կուսությունը», հաղորդում է  The Sun-ը։

25-ամյա տրանսգենդերի խոսքով՝ «ցնցող սեքսի» փոխարեն ինքը հովանավորից սեռափոխության համար 20 հազար դոլար ստանալու հույս ունի եւ եւս 20 հազար դոլար՝ կուրծքը մեծացնելու համար։ «Ես նոր ու թարմ կին կդառնամ՝  կուսությունն ավելի թանկ վաճառելու պատրաստ»,-նշել է բլոգերը։

Նա հավելել է, որ հովանավորը նախ պետք է վճարի վիրահատությունների համար եւ նոր միայն ստանա ցանկալին։

The Sun-ի փոխանցմամբ՝  երիտասարդը ծնվել է Ֆրանսիայում՝ մուսուլմանների ընտանիքում, եւ «ստիպված էր ապրել մարմնում, որն ատում էր»։ Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել, որտեղ էլ մտադիր է լիարժեք կին դառնալ։