Կարիբյան ծովի Բարբուդա կղզու գրեթե բոլոր կառույցներն ու ենթակառուցվածքներն ավերվել են «Իրմա» փոթորկի պատճառով։ Կղզին այժմ կյանքի համար պիտանի չէ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Անտիգուայի եւ Բարբուդայի վարչապետ Գաստոն Բարունը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ ավերված է։ «Կղզին բառացիորեն ջրի տակ է անցել։ Ես կարծում եմ, որ Բարբուդան այժմ կյանքի համար պիտանի չէ»,-ասել է Բրաունը։

Հայտնի է, որ Բարբուդայում մեկ երեխայի է զոհվել։ Սակայն վարչապետի խոսքով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Կղզում 1600 մարդ է բնակվում։