Սեպտեմբերի 9-ից Երեւանում կբացվի պտուղ-բանջարեղենի 3-րդ գյուղատնտեսական տոնավաճառը: Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ տոնավաճառը կբացվի Նոր Նորք համայնքում, այն նախատեսված է 60 տաղավարի համար, սակայն կարող է ընդունել մինչեւ 100 գյուղացիների: Տարածքը մասնավոր անձը կտրամադրի, իսկ կազմակերպմամբ կզբաղվեն Գյուղատնտեսության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Տոնավաճառը կաշխատի այնպես, ինչպես 2 գործողները՝ հանգստյան օրերին, իսկ դեկտեմբերի վերջին՝ ամեն օր: Վաճառքը թույլատրվում է միայն գյուղացիներին՝ սեփական բերքով: Նրանց անվճար վաճառակետեր եւ հարմարանքներ (վաճառասեղաններ ու կշեռքներ) կտրամադրվեն: