2017-ի սկզբից Հայաստանը 78 հազար տոննա միրգ ու բանջարեղեն է արտահանել։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով՝ դրանից 74 հազարն ավանդաբար բաժին է ընկել հիմնական շուկային՝ Ռուսաստանին։ Մյուս մասն արտահանվել է Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, արաբական երկրներ։