Եվրամիությունը չպետք է Թուրքիային հեռու վանի։ Այս մասին ԱԳՆ անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ կոչ անելով շարունակել ԵՄ–ին անդամակցության հարցում Թուրքիայի հետ բանակցությունները։

«Իմ անձնական կարծիքով մենք չպետք է Թուրքիային հեռու վանենք։ Թուրքիան ռազմավարական առումով կարեւոր եւ մեծ երկիր է», — ասել է Ջոնսոնը Տալլինում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։ Նրա կարծիքով, պետք է համոզվել, որ Թուրքիան դեմոկրատիայի և մարդու իրավունքների ոլորտում ճիշտ ուղղությամբ է շարժվում։ «Համաձայնություն կա Թուրքիայում մարդու իրավունքների պահպանման, համաներման, միջազգային ծառայողների, մասնավորապես լրագրողների վերաբերյալ», — նշել է Բորիս Ջոնսոնը։