Հայաստանում այս տարի ավելի շատ խաղող կմթերվի՝ մինչեւ 140 հազար տոննա։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարի 109 հազար տոննա խաղող է մթերվել։ Մթերումն արդեն սկսվել է, գործարանները գնել են առաջին 1․2 հազար տոննան։

Պաշտոնական տվյալներով՝ 2015-ին ռուսական շուկայում բարդությունների պատճառով այնտեղ հայկական կոնյակի արտահանումը նվազել էր 40 տոկոսով, սակայն 2016-ին 43 տոկոսով ավելացել է։

«Այդ պատճառով ձեռնարկությունները կրկին պատրաստ են մեծ ծավալներով հումք գնել»-հավելեց Մակարյանը։