Հայաստանում լիզինգի նոր, հասանելի պայմաններում արդեն 101 գյուղտեխնիկա է շահագործման հանձնվել։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքով՝ դրանցից 56-ը տրակտոր է, մի քանիսը՝ կոմբայն, մյուս մասը՝ օժանդակ տեխնիկա։ Տեխնիկան տրվում է 3-10 տարի ժամկետով (փոքր գույքը՝ 3 տարով, տրակտորները՝ 6, կոմբայնները՝ 10 տարով), 2 տոկոս տոկոսադրույքով (ի սկզբանե 9, որից 7-ը սուբսիդավորվում է)։ Սուբսիդիաներով լիզինգը հասանելի է ոչ միայն ոչ մեծ գյուղացիներին, այլեւ խոշոր տնտեսություններին եւ ագրոբիզնեսին։



























