Ավստրալիան Ֆիլիպիններ զորքեր կուղարկի՝ Մարավի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում ֆիլիպինցի զինծառայողներին օգնելու համար։ Այս մասին Մանիլայում, ֆիլիպինցի գործընկերոջ՝ Դելֆին Լորենցանայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ավստրալական փոքրիկ զորամիավորում կուղարկվի՝ ֆիլիպինցի զինծառայողների վերապատրաստելու համար։ «Դա սպառնալիք է տարածաշրջանի համար, հաղթելու համար բոլորս պետք է միասին աշխատենք»,-ասել է նա։
Լորենցանան նշել է, որ ավստրալական զորքերը մարտական գործողություններին չեն մասնակցի։




























