Brussels Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բրյուսելի միջազգային օդանավակայանում՝ օդաչուի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով, հայտնել է օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆլորանդ Մյուլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Բելգիայի մայրաքաղաքից հունական Ռոդոս կղզի ուղեւորվող օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Բրյուսել ու արտակարգ վայրէջք կատարել։ Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել։