Ֆրանսիայում հայտնաբերված ֆիպրոնիլով ձվերը ներկրվել են հարեւան երկրներից՝ Բելգիայից եւ Նիդերլանդներից։

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերը Europe1 ռադիոկայանին ասել է, որ Ֆրանսիայում ոչ մի թռչնաբուծական տնտեսություն ֆիպրոնիլ միջատասպանով աղտոտված չի եղել․ հայտնաբերված նյութերի հետ կապված բոլոր միջադեպերը ներմուծված ձվերին են վերաբերում։ 

Ֆիպրոնիլն օգտագործում են հավերի ոջիլների դեմ, սակայն եվրոպական նորմերի համաձայն՝ այն արգելվում է օգտագործել թռչնաբուծարաններում, որոնց արտադրանքը նախատեսված է սպառողական շուկայի համար։ Տվյալ միջատասպանը պարունակող ձվերի հաճախակի օգտագործումը վտանգավոր է առողջության համար։ Սակայն դրանով վարակված միլիոնավոր ձվեր արդեն վաճառվում են ԵՄ երկրների խանութներում։