Հունգաիայում մտահոգված են կրթության ոլորտում Ուկրաինայի քաղաքականությամբ:

Վկայակոչելով Հունգարիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տամաշ Մենցերին՝ ուկրաինական կայքը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հունգար դիվանագետներին կարգադրել է միջազգային կազմակերպություններում ուկրաինական ոչ մի նախաձեռնության չաջակցել «Կրթության մասին» նոր օրենքին Գերագույն ռադայի աջակցությունից հետո, որով Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Սիյարտոն մտադիր է անձամբ հայտնել, որ ուկրաինական նոր օրենքը «ամոթ եւ խայտառակություն է համարում»: Բուդապեշտը ՄԱԿ, ԵԱՀԿ եւ Եվրամիության բոլոր համաժողովներում կպնդի, որպեսզի Ուկրաինան  փոփոխություններ կատարի Ուկրաինայի «Կրթության մասին» օրենքի լեզվի հոդվածում, հավելել է Մենցերը:

Երկուշաբթի Հունգարիայում Ուկրաինայի դեսպան Լյուբով Նեպոլը ԱԳՆ է կանչվել այս հարցով պարզաբանում ներկայացնելու:

Նոր օրենքով նախատեսվում է ազգային փոքրամասնությունների լեզուներով առարկաների դասավանդում միայն տարրական դասարաններում: Նոր օրենքի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաեւ Ռումինիան, իսկ Լեհաստանը հայտարարել է, որ կհետեւի օրենքի դրույթների կիրառմանը: