Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ԱԱՀ դեբետը վերադարձնելու մասին օրինագիծը։ «Ավելացրած արժեքի հարկի մասին» եւ «Հարկերի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունվել է 92 կողմ ձայնով, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը։
Ամեն 6 ամիսը մեկ բիզնեսը կարող է ստանալ չօգտագործած ԱԱՀ դեբետը։ Օրինակ՝ եթե բիզնեսը արտադրության համար սարքավորումներ եւ հումք է գնել, բայց այն դեռ չի հասցրել սկսել։ Կամ էլ երբ շինություն է կառուցում, որտեղ գտնվող անշարժ գույքը դեռ չի վաճառել։ Այդ դեպքում նրա հաշվին շատ գնումներ եւ ԱԱՀ դեբետներ կան։ Բայց նա չի կարող դեռ օգտագործել այդ դեբետը, քանի որ չկա ԱԱՀ-ի վաճառքն ու վարկը, որից այդ դեբետը կարող է հանվել։




























