Ես հիպոթետիկ հարցերին չեմ պատասխանում. կոնկրետ իրավիճակ կլինի՝ կխոսենք: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն իշխող կուսակցության հետ կոալիցիայի կազմում տեսնո՞ւմ է «Ծառուկյան» դաշինքին՝ հաշվի առնելով, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը նախօրեին չէր բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը:
Անդրադառնալով 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ-ի հետ քննարկումների հարցին՝ նա ասաց. «Ո՛չ, ինչու մենք պետք է ժամանակի մասին խոսենք 2018 թվականից հետո: Մենք խոսում ենք 2017-2022 թվականների մասին»:
Այն հարցին՝ Սերժ Սարգսյանն ավելի՞ հաջող վարչապետ կլինի, քան Կարեն Կարապետյանը, Ռուստամյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:




























