Զինվորականները ծառայողական համազգեստներով դեռեւս չեն կարող մասնակցել հանրահավաքներին: Այդ մասին սեպտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում «Հանրաքվեների ազատության մասին» օրենքի փոփոխության նախագծի քննարկմանը ելույթ ունենալիս, հայտնեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ զինվորականները կարող են մասնակցել հանրաքվեներին, բայց դրա հետ մեկտեղ չպետք է կրեն զինվորական հանդերձանք, որպեսզի չճնշեն մյուս մասնակիցներին։ Այդ դեպքում նրանք պետք է պահպանեն քաղաքական չեզոք վարքագիծ: Այդ կապակցությամբ «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տարակուսանք է հայտնել՝ ասելով, թե ինչ իմաստ ունի գնալ հանրաքվեի, եթե պետք է չեզոք մնաս: Իր հերթին, Պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ դա նշանակում է քաղաքական հանրահավաքներին չի կարելի մասնակցել, բայց էկոլոգիական կամ համանման հանրահավաքների շատ հանգիստ կարելի մասնակցել: