Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումների օրինագիծը: Միաձայն կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Կատարված լրացումով կկարգավորվի հարեւանների գույքը (պատնեշները, պարիսպները, հարեւանի կողմ աճած ծառերը) եւ կօգնի լուծել ծագած հարցերը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ նման  պարզաբանումների դեպքում միայն օրենքի առկայությունը բավարար չէ: Անհրաժեշտ է մտածել իրավական պրակտիկայի մասին, առաջին հերթին՝ այսպիսի վեճերի կարգավորման արտադատական միջոցների մասին: