Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչության կանոնադրությունը խմբագրվել է՝ համապատասխան նոր պահանջների։ Նոր տարբերակն ընդունվել սեպտեմբերի 14-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նիստի ժամանակ հայտարարեց, որ կանոնադրությունը համապատասխանեցվում է նոր օրենսդրությանը։ Հստակեցված են գերատեսչության գործառույթները եւ ռիսկերի կառավարման համակարգը։




























