ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին վավերացրեց Հայաստանի եւ Բրազիլիայի կառավարությունների միջեւ «Տեխնիկական համագործակցության մասին» պայմանագիրը։ Վավերացմանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, փոխանցում է NEWS.am-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Բրազիլիան նաեւ առեւտրային եւ ներդրումային համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 24-ին կայացած կառավարության նիստում։ Հուշագիրը համատեղ աշխատանքների իրականացման համար հիմք կդառնա՝ ուղղված երկու պետություններում բիզնես նախաձեռնությունների, ցուցահանդեսների, տոնավաճառների, գործնական առաքելությունների եւ միջոցառումների խթանմանը, երրորդ երկրներում առեւտրի եւ ներդրումների ոլորտում գործունեության համար համագործակցությանը։




























