Pornhub պորտալի անցկացրած հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել՝ ըստ տրանսգենդերային պոռնոյի հանդեպ հետաքրքրության: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ռուսաստանցիները համապատասխան արտադրանքն ավելի հաճախ են փնտրել, քան եվրոպական երկրների կամ ԱՄՆ օգտատերերը, փոխանցում է «Լենտան»:

Եվրոպական երկրներից Ռուսաստանից առաջ է անցել միայն Իսպանիան: Այս վարկանիշի թոփ 25 երկրների մեջ են հայտնվել նաեւ Բելառուսը եւ Ուկրաինան, որոնք զբաղեցնում են 12-րդ եւ 14-րդ հորիզոնականները

Այս ցուցանիշով առաջին հորիզոնականներում են Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան եւ Վենեսուելան:

Ամբողջ աշխարհում Pornhub-ում տրանսգենդերային պոռնոյի հարցումները կազմում են 1,97 տոկոս՝ ամեն օր ավելի քան մեկ միլիոն հարցում:

Pornhub-ը որոնողական հարցումներն ուսումնասիրել է 2010 թվականի ապրիլից 2017-ի օգոստոս: