Գերմանիան դատապարտել է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումը, փոխանցում է Reuters-ը։

«Կառավարությունը վճռականորեն դատապարտում է Փհենյանի վերջին հրթիռային փորձարկումը»,-հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ նկատի ունենալով նոր հրթիռային արձակումը, շատ կարեւոր է գործարկել նոր պատժամիջոցները, ինչի համար «հատուկ պատասխանատվություն են կրում Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն»,-ասել է քաղաքական գործիչը։