Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն քննարկել են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին երկու երկրների հնարավոր պատասխանը, փոխանցում է AP-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ «խիստ եւ արդյունավետ» միջոցների շուրջ համագործակցության մասին, որոնք կքննարկվեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախարարական խորհրդակցությունների ժամանակ։




























