Սեպտեմբերի 15-ի երեկոյան իր գործունեության դադարեցումից երկու տարի հետո Իրաքյան Քւուրդիստանի խորհրդարանը վերսկսել է իր աշխատանքները։
Rudaw հեռուստաալիքը հայտնում է, որ առաջին նստաշրջանը, որտեղ ծրագրվում է քննարկել անկախացման հանրաքվեի հարցը, կվարի խորհրդարանի փոխխոսնակը։
Տարածաշրջանում ավանդաբար ուժեղ են երկու կուսակցություններ՝ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցությունը եւ Իրաքի նախկին նախագահ Ջալյալ Թարաբանիի Քուրդիստանի հայրենասիրական միությունը։




























