ՌԴ «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Տելման Իսմայիլովի որդին՝ Սարխան Իսմայիլովը, իր կողակցին եւ համատեղ անչափահաս երեխաներին թողել է առանց տանիքի եւ փողի։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով «360» հեռոփւստաալիքը։ Հիմա կինը մտադիր է դատական կարգով երեխաներին վերադարձնել այն, ինչ օրենքով նրանց է պատկանում։
4 տարի առաջ Եկատերինան ապրում էր Ս. Իսմայիլովի հետ, որը «Չերկիզոնի թագավորի» որդին էր։ Եկատերինան Սարխանից մեկ որդի եւ դուստր էր ունեցել։ 2015–ին Իսմայիլով ավագի մոտ բիզնեսի հետ կապված խնդիրներ առաջացան, եւ Սարխանը Եկատերինային առաջարկեց ավելի համեստ բնակարան տեղափոխվել, իսկ հետո առհասարակ լքեց նրան՝ առեւանգելով երեխաներին, որոնց նա վերադարձրեց 4 ամիս անց։ «Ես ոչ մի գերբնական աջակցության չեմ հավակնում։ Ես ուզում եմ, որ նա պարզապես հասկանա, որ երեխաները մեծանում են, պետք է կրթություն ստանան, որ նրանք նաեւ իր երեխաներն են»,– ասել է Եկատերինան։
Այս պահին նա երեխաների եւ մոտ հետ ապրում է ուղղափառ եկեղեցուն պատկանող շենքի մի սենյակում, աշխատում է տեղի ճաշարանում եւ ամսական 15 հազար ռուբլի գումար վաստակում։




























