ԱՄՆ-ում մասնագետներին հաջողվել է թաքնված տեսախցիկով նկարահանել հազվագյուտ սպիտակ հովազի:

Հազվագյուտ կենդանուն նկարահանել են Արիզոնայի հարավ-արեւելքում գտնվող  Չիրիկախուա լեռնաշղթայի շրջանում: Հոլովակը հրապարակվել է Կենսաբանական բազմազանության կենտրոնի Facebook-ի էջում:

Մասնագետների ենթադրությամբ՝ իրենց հաջողվել է գտնել այն նույն հովազին, որին լուսանկարել էին 2016 թվականի նոյեմբերին՝ Դոս Կաբեզաս լեռնաշղթայի շրջանում, որը նույնպես Արիզոնայում է: Կոնդանու գույնը եւ նախշերի առանձնահատկությունը համընկնում են: