Կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Փաստաբանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունով քննվող կաշառքի գործի շրջանակներում:

ՀՔԾ-ի մամուլի բաժնից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

Նշենք, որ Գայանե Գալոյանը փաստաբան է աշխատում արդեն շուրջ 20 տարի