Իրաքցի զինվորականները Սիրիայի սահմանին իրականացրած գործողության ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրել են Աքաշաթ քաղաքը եւ միջազգային մայրուղու մուտքը, նշված է բանակի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բանակի, ժողովրդական ու ցեղախմբերի աշխարհազորայինների ուժերը եւ Անբար նահանգի ոստիկանության մարտավարական գունդը Աքաշաթ քաղաքն ամբողջությամբ ազատագրել են»,- նշված է հրամանտարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Զինվորականները նշել են, որ ապաշրջափակվել է նաեւ Աքաշաթը միջազգային մայրուղուն կապող ճանապարհը: Շրջանում գործողությունները շարունակվում են: