Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգը շատ հագեցած է եւ ներառում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, տնտեսությունը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ելույթ ունենալով համաժողովի ժամանակ։

«Բարի գալուստ, ազատ եւ անկախ Հայաստան»,– ասել է նախարարը։

Նախարարը նշեց, որ համաժողովին մասնակցում են բազմաթիվ գործարարներ, սփյուռքի ավելի քան 90 լրագրողներ եւ խմբագիրներ։