Ուրուգվայում հայկական ռադիոյի գործունեության համար որոշակի ներդրումներ են անհրաժեշտ։ Այս մասին սեպտեմբերի 18–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Ուրուգվայում «Ռադիո Արաքս»–ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը։
Նրա խոսքով՝ Ուրուգվայում հայկական հաղորդումները քիչ են եթեր դուրս գալիս եւ բացի այդ, հայկական համայնքի համար անհարմար ժամերի։ «Ուրուգվայում հայկական համայնքն առանձնանում է նրանով, որ իրեն կապում է հայկական ռադիոյի եւ հայկական երաժշտության հետ։ Հաճախ անգամ հայերեն չհասկանալով՝ ունկնդիրները հաճույքով են լսում հայերեն երգեր եւ երաժշտություն»,– ասաց Կարամանուկյանը՝ հավելելով, որ այդ արտադրանքի որակը երաժշտական առումով շատ ցածր մակարդակի վրա է։




























