Չինաստանի նոր գերարագ գնացքները, որոնք ունեն 350կմ/ժ արագություն, հինգշաբթի սկսել են շարժվել Պեկին- Շանհայ երկաթգծային ճյուղով։
Գնացքները երթեւեկելու են օրական յոթ անգամ՝ Պեկինի Հարավային երկաթգծային կայարանից մինչեւ Շանհայի «Խունցյաո» կայարան։ China Railway (CRC)-ի տվյալներով՝ «Ֆուսին» գնացքը հիմա աշխարհի ամենաարագընթաց երկաթգծային կազմն է, որը գտնվում է կոմերցիոն շահագործման մեջ։
Տաբլոյի վրայի տեղեկատվության համաձայն՝ առաջին գնացքն ուղեւորվել է Պեկինից ժամը 7։00-ին։ «Ֆուսինը» կարող է ուղեւորներին Պեկինից Շանհայ հասցնել 4 ժամ 28 րոպեունմ, ինչը մեկուկես ժամով արագ է, քան նախկինում էր հնարավոր։
Պեկին-Շանհայ ճյուղը Չինաստանի առավել ծանրաբեռնվածներից է, դրա տարեկան ուղեւորահոսքը գերազանզում է 100 մլն մարդը։ Այդ ծանրաբեռնվածության կապակցությամբ՝ երկրի իշխանությունները որոշել են բարձրացնել այդ ճյուղում առավելագույն արագության շեմը ու այդ ուղղությամբ նոր տեսակի գնացքներ գործարկել։



























