Գերմանիայում Լեբուս քաղաքում սպանել են եվրոպական զուբրի, որին վերջին 250 տարում առաջին անգամ են տեսել։ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի ներկայացուցիչները մտադիր են մեղադրանք առաջադրել քաղաքային իշխանությունների դեմ, հայտնում է The Independent-ը։

Մարդիկ նկատել էին հազվագյուտ զուբրին Օդրա գետի մոտ, որը հոսում էր Լեբուս քաղաքի միջով, որը գտնվում է Բեռլինից 88 կմ հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ կենդանին այնտեղ էր մտել ու բնակվում էր «Ույսցե-Վարտի» լեհական ազգային արգելոցում, որը գտնվում էր երկու երկրների սահմանին։ Վախենալով, որ զուբրը վտանգավոր է, քաղաքի իշխանությունները որոշել են սպանել կենդանուն։

«250 տարի անց Գերմանիայում հայտնաբերել են վայրի զուբրի  ու միակ ելքը, որ կարողացել են գտնել իշխանությունները՝ նրան սպանելն էր»,- բողոքում է հիմնադրամի անդամ Քրիս Հեյնրիկը։

Հիմնադրամի կայքում նշված է, որ վայրի զուբրերը  վտանագավոր չեն մարդկանց համար։ Այդ կենդանիներն ընդգրկված են  Կարմիր գրքում։