Անհրաժեշտ է հետեւել նախկինում տրված հանձնարարությունների կատարմանը: Այս մասին կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությանը մոտ 260 հանձնարարական է տրվել: Սրա հետ կապված վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին հանձնարարեց հետեւել դրանց կատարման ընթացքին եւ այդ հարցով խորհրդակցություն հրավիրել: