Անօթեւան շունը գտել է իր ընկերոջն այն բանից հետո, երբ Բերնալում մեքենան նրան վրաերթի է ենթարկել։ Թափառական շունն ամբողջ գիշերն անցկացրել է ընկերոջ մարմնի կողքին, հույս ունենալով, որ նա ուշքի կգա։ Տեղի բնակիչները փորձել են նրան հեռացնել այդտեղից, ուտելիքով շեղել ուշադրությունը, բայց շունը շարունակել է կանգնած մնալ իր տեղում, գրում է Metro-ն։
Ի վերջո, քաղաքային աշխատողը ստիպված է եղել շեղել շան ուշադրությունը, որպեսզի կարողանա ճամփեզրից հեռացնել նրա ընկերոջ մարմինը։ Չիչո Բարբարոյան , որը սրտաճմլիկ տեսագրությունը հրապարակել է Facebook-ում, պատմել է, որ այդ ժամանակվանից հետո չի տեսել թափառական շանը, բայց անպայման կշարունակի որոնումները, որպեսզի շանն իր տուն տանի։




























