Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու երկրի եւս 39 քաղաքացիների դեմ, հայտնում է Կանադայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար Կանադան հայտնել է Մադուրոյի վարչակազմի առանցքային դեմքերի դեմ պատժամիջոցների մասին, որպես ուղերձ  այն մասին, որ նրանց հակաժողովրդական վարքագիծը հետեւանքներ կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ում հայտնել են, որ պատժամիջոցները ուղղված են Վենեսուելայում ժողովրդավարության վատացման համար պատասխանատու մարդկանց դեմ։