Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 24-28-ը առավելապես  հյուսիսային  շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին` արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երեւան քաղաքում`

Սեպտեմբերի 24-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն: