2017-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում է գանձարանում պահել խոշոր գումարներ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ 2016-ի վերջին, երբ կազմվում էր 2017–ի բյուջեն, ակնկալվում էր, որ տարեվերջին կհաջողվի 72 մլրդ դրամի պաշարներ կուտակել։ Այդ սպասումները հաջողվել է մեծացնել՝ կուտակելով մոտ 97 մլրդ դրամ։ «Այս տարին մենք, ամենայն հավանականությամբ, կփակենք նմանատիպ անվտանգության բարձիկով»,– հավելել է Արամյանը։