Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» եւ «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված եւ բջջային ինտերնետ կապերից:
Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս առավել որակյալ եւ կայուն ինտերնետ կապ ապահովել նույնիսկ ամենահեռավոր մարզերում:
Միանալով «2Mix» կամ «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին, բաժանորդները կստանան անսահմանափակ խոսելաժամանակ բջջային ցանցի ներսում, բջջային ինտերնետ եւ անսահմանափակ ֆիքսված ինտերնետ անլար ցանցի միջոցով՝ սկսած 3990 դրամից: Փաթեթն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լիցքավորել փաթեթում ներառված բջջային հեռախոսահամարը:
«Մեզ համար կարեւոր է, որ մեր պարզ եւ հարմար ծառայությունները մարդկանց համար հասանելի լինեն նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: Մեր ժամանակներում ինտերնետն անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել շատ խնդիրներ՝ կապված թե՛ աշխատանքի, թե՛ ուսման հետ եւ այդպիսով դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։




























