44-ամյա Վիջայ Պարսանան այնքան է պաշտում կովերով, որ նախաճաշին նրանց մեզն է խմում ու գոմաղբ ուտում, նաեւ բոլորին կոչ անում հետեւել իր օրինակին։ Վիջայը վստահ է, որ կովի մեզը լի է սննդարար նյութերով։ «Այն օգնում է մաքրել օրգանիզմը թույներից ու շլակներից։ Խմելով մեկ բաժակ մեզ առավոտյան՝ դուք լավացնում եք ձեր առողջությունը»,- վստահեցնում է նա։

Ահմեդաբադում 22 մարզասրահների սեփականատերը կովերին պաշտում է այն բանի համար, որ դրանք փրկել են իր կյանքը ու բուժել մոլախաղերի հանդեպ մոլուցքից։ Ընտանիքի անդամները սկզբում կարծել են, թե նա խելագարվել է, բայց նկատելով դրական փոփոխություններ՝ համակերպվել են նրա նախասիրության հետ։ Վիջայը պնդում է, որ իրեն հաջողվել է ողջ մնալ, 22 օր խմելով միայն կովի մեզ։