Երեխայի հետ ճանապարհորդող չինուհին առաջին կարգով մեկնող ուղեւորներին փոքր նվերներ է բաժանել, որպեսզի փոխհատուցի իր դստեր հնարավոր վատ պահվածքի դիմաց, հայտնում է South China Morning Post–ը։
Կինը ուղեւորներին կոնֆետներ է բաժանել ու գրությամբ ներողամտություն հայցել այն դեպքում, եթե իր դուստրը անհարմարություն պատճառի նրանց թռիչքի ժամանակ։ Այս մասին թերթին պատմել է բորտուղեկցորդուհին։
Չինուհին գրության մեջ ասել էր. «Սա իմ առաջին թռիչքն է, սակայն իմ մայրն անհանգստանում է, որ ես կարող եմ լացել եւ ձեզ տհաճություններ պատճառել։ Վերջին հաշվով օդանավում ճնշման տատանումները խանգարում են ինձ»։
Բորտուղեկցորդուհին նաեւ նշել է, որ երեք ժամ շարունակ աղջիկը իրեն շատ լավ է պահել։




























