Քուրդիստանը կարող է Իրաքի կազմում մնալ միայն այն դեպքում, եթե անվտանգության միջազգային երաշխիքներ ստանա, այդ թվում՝ ՄԱԿ խաղաղապահների տեղակայում։ Այս մասին ասել է ՌԴ–ում Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իրաքը Ռուսաստանից, ԱՄՆ–ից զենք է գնում։ Մենք վախեցած ենք, ոչ մի երաշխիք չկա։ Թող ՄԱԿ զորքերը միջազգային լինեն, եւ մենք կհամաձայնենք մնալ Իրաքի կազմում, հաճույքով կմնանք, մեզ այդ խնդիրները պետք չեն։ Բայց Իրաքը ամբողջ ուժով զինվում է, ստեղծվել է շիական ոստիկանություն։ Ո՞ւմ դեմ է այդ զենքը. բնականաբար քրդերի եւ սուննիների։ Մեզ այդ ամենը պետք չէ, միայն անկախությունը կարող է երաշխավորել Քուրդիստանի անկախությունը»,– ասել է Բաբաքրը։




























