Բրիտանական EasyJet լոուքոսթերը հայտնել է, որ մտադիր է ուղեւորատար օդանավ մշակել, որը կաշխատի էլեկտրական մարտկոցով, այլ ոչ թե սովորական ավիացիոն շարժիչով, հայտնում է BBC-ն։

Ընկերությունը մտադիր է այդ նոր օդանավը օգտագործել  արդեն առաջիկա 10-20 տարիներին՝ գուցե փոքր հեռավորություններով երթուղիների համար։

Պիլոտային մոդելը մշակելու է վերջերս ստեղծված ամերիկյան Wright Electric ընկերությունը, որն արդեն հավաքել է մարտկոցով աշխատող երկտեղանի օդանավ։

Ընկերության հայտարարությամբ՝ նոր, ավելի տարողունակ օդանավը կկարողանա թռչել 335 մղոն հեռավորություն, ինչը նշանակում է, որ այն կարելի է օգտագործել միայն այնպիսի պահանջված երթուղիների համար, ինչպիսիք են Լոնդոն-Փարիզ, Բրյուսել,Ամստերդամ, Քյոլն, Գլազգո ու Էդինբուրգ երթուղիները։