Յելի համալսարանի հոգեբույժ Բենդի Լիի ղեկավարությամբ՝ 27 հեղինակների խումբը «Դոնալդ Թրամփի վտանգավոր դեպքը» (The Dangerous Case of Donald Trump) վերնագրով գիրք է գրել, որում իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի հոգեվիճակի մասին, հայտնում է The Independent-ը:
Գրքի հեղինակները պնդում են, որ Թրամփի նախագահությունը «մեր երկրում եւ նրա սահմաննեորից դուրս հոգեկան առողջության համար աննախադեպ հետեւանքներ է ստեղծել»: Նրանք նշում են, որ Թրամփը «վտանգավոր հոգեկան հիվանդ է» եւ «նրա խելացնորությունը ուշադրություն է գրավում»: Գրքում Թրամփին նաեւ «աշխարհում ամենավտանգավոր մարդ» են անվանում:
Գրքի հեղինակների թվում են հոգեբուժներ, հոգեբաններ, լեզվաբաններ, լրատվանիջոցների վերլուծաբան եւ լրագրող: Յուրաքանչյուր հեղինակը գրքում իր գլուխն է գրել:
Պարբերականը հայտնում է, որ գիրքը կարող է առաջացնել ԱՄՆ հոգեբույժների պրոֆեսիոնալ հանրույթի բացասական արձագանքը, քանի որ հասարակական մարդու վարքագծի մեկնաբանությունները հակասում են հիվանդի համաձայնության «հիմնարար սկզբունքին»:
Հոկտեմբերի 3-ից գիրքը պատվերի համար հասանելի կլինի Amazon-ում: Այն արժե 16,79 դոլար:




























