Իշխանությունները հնարավոր դատական հայցերի դեպքում արտասահմանցի ներդրողների համար իրավունքների պաշտպանությունը կթեթեւացնեն: Այս մասին նշված է «Արտասահմանյան ներդրումների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծում, որը հավանության է արժանացել կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում: 

Արտասահմանյան ներդրողների պաշտպանությունը ենթադրում է բիզնեսի խտրականության բացակայություն, արժույթի ազատ կոնվերտացում, ազգայնացվելուց պաշտպանություն, վեճերի կարգավորման լիարժեք մեխանիզմներ, մասնավորապես դատական:

Գործող օրենքում հավուր պատշաճի ամրագրված է միայն ազգային ռեժիմը (երբ արտասահմանցի ներդրողի իրավունքները հավասարեցված են տեղացիներին): Որոշ թերություններով գրանցված են ե՛ւ արտահանման ազատությունը, ե՛ւ արժույթի կոնվերտացումը, ե՛ւ ազգայնացումից պաշտպանությունը: