Հայաստանում կհստակեցնեն ազատ տնտեսական գոտիների աշխատանքի ռեժիմը։ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունվել է սեպտեմբերի 28–ին կառավարության նիստում։

Օրինագիծը հստակեցնում է ազատ գոտիների կազմակերպիչների պարտականությունները, նրանց համար հատուկ մաքսային վերահսկողության պահպանման կարգը եւ այլ հարցեր։

Այսօր Հայաստանի 2 ազատ տնտեսական գոտիներում արդեն 13 ընկերություն է աշխատում։ Շուտով գործելու  նաեւ 3-րդը՝ Իրանի հետ սահմանին։