Հայաստանում մեկանգամյա եւ կանոնավոր սոցիալական օգնությունը կվճարեն բանկային տարբեր հաշիվներով: «Պետական թոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում:

Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված է, որ վճարումների նման տարանջատումը կմեծացնի դրանց հասցեականությունը: